«Համաշխարհային IT կոնգրեսին ընդառաջ»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վաղը Երևանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Արդեն մի քանի տարի համաշխարհային ՏՏ ոլորտի այդ թիվ մեկ միջոցառումը այս տարի անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում, դրանով իսկ սահմանելով Հայաստանի տեղը համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության քարտեզի վրա:

Իհարկե, այդ տեղը զուտ այդ միջոցառումով չէ, որ ամրագրվելու է կամ կարող է ամրագրվել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ահռելի աշխատանք տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

Սակայն այն, որ ՏՏ համաշխարհային այդ միջոցառումը անցկացնելու վայր է ընտրվել Հայաստանը, անշուշտ վկայում է այդ հարցում Հայաստանի մեծ ներուժի ճանաչման մասին:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով տեսանյութ․

Համաշխարհային IT կոնգրեսին ընդառաջ։

Ձեզ եմ ներկայացնում Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող մի քանի ընկերությունների մասին պատրաստված հոլովակը։

artificial Intelligence

🇦🇲 Ձեզ եմ ներկայացնում Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող մի քանի ընկերությունների մասին պատրաստված հոլովակը։🇦🇲 We combined a group of Armenian startups and organizations specialized in Artificial Intelligence in this short video, and this is just the beginning!Look at this video, are not they amazing?

Posted by Hakob Arshakyan on Sunday, September 29, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ