‹‹Երազում եմ այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա››․ Աննա Հակոբյան

Այսօր արդեն իմ անունով եւ «Իմ քայլը» հիմնադրամ ստացվող դիմում-խնդրանքները հազարներով են հաշվվում։

Եւ մենք չգիտենք միայնակ ինչպես արձագանքել դրանց:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Վորլդ Վիժն Հայաստանի Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի օրհնությամբ, ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ։

Իր խոսքում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը շեշտել է, որ տոնական հոբելյանը լավ առիթ է նաև միասին մտորելու երեխաների պաշտպանության և երեխաների կյանքի բարելավման մասին։

«30 տարիների ընթացքում մենք բազմապիսի խորդուբորդ ճանապարհ ենք անցել և շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, և այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք, թերևս հնարավոր չէ կարճ երեկոյի ընթացքում թվարկել։ Ի թիվս այն բոլոր ձեռքբերումների, որ մենք ունեցել ենք և ի թիվս, հաջողությունների, որ մենք արձանագրել ենք, մենք շարունակում ենք տեսնել և  վկայել, որ շատ խնդիրներ կան չլուծված։

Խնդիրներ կան չլուծված բոլոր հարթություններում։ Կան երեխաներ, որոնք ապրում են բռնության մեջ, երեխաներ կան, որ ունենալով կենսաբանական տանիք չեն ապրում ընտանիքներում։ 2000-ից ավելի երեխա զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այս ամենը մեզ դրդել է նոր ճանապարհ սկսել։

Այսօր մենք տոնում ենք ոչ միայն մեր 30 տարիների անցած արդյունքները, այլ նաև այսօր մենք տալիս ենք մեր նոր էջի մեկնարկությունը։ Մենք այսօր նոր նավարկություն ենք սկսում, և պատահական չէ, որ այս երեկոյի  խորհրդանիշը նավակն է ընտրված։ Քանի որ սա մեզ համար նավարկություն է»,- ասել է Ժիրայր Էդիլյանը։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կարևորելով Վորլդ Վիժնի կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ներկայացրել է կազմակերպության արդյունավետ և շարունակական համագործակցությունը իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հետ՝ հավելելով, որ երազում է այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ լիահույս է, որ այդ ժամանակը շուտ է գալու։

Այսօր արդեն իմ անունով եւ «Իմ քայլը» հիմնադրամ ստացվող դիմում-խնդրանքները հազարներով են հաշվվում։ Եւ մենք չգիտենք միայնակ ինչպես արձագանքել դրանց:

Posted by Anna Hakobyan on Saturday, October 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ