Վայոց Ձորում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետը բացել է աչքերը

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր: Այսօր ՊՆ-ում ասուլիսի ժամանակ ասաց ԶՈւ բուժվարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը` անդրադառնալով սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակին:

«Արա Մխիթարյանը դեռևս միացված է արհեստական շնչառական ապարատին, բայց արդեն սարքը չի թելադրում իրեն, այլ ինքն է սարքին թելադրում իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է իրեն: Ցավային ռեֆլեքսները որոշակի վերականգնվել են, այսօր աչքերը բացել է: Գլխուղեղի մի կիսագնդում դրական դինամիկա է նկատվել,-ասաց գնդապետը և հավելեց, որ մյուս կիսագնդում որոշ խնդիրներ կան,- բժիշկները պնդում են, որ վերականգնվելու պարագայում էլ հնարավոր է, որ ձախ կողմը չվերականգնվի»:

Գնդապետ Օհանյանի խոսքով՝ դեռ վաղ է ասելը, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ են վերականգնվելու Արա Մխիթարյանի մոտ:

Ինչ վերաբերում է ՀՀ–ում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվող ռազմավարական զորավարժություններին, ապա նա նշեց՝ արդյունքները հոգացուցիչ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ