Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ այն քաղաքական կուրսը, որ որդեգրել է Երևանը՝ հավասար հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, այդտեղ հաջողություն գրանցվում է։ ՌԴ նախագահին ընդունեցին այնպես, ինչպես բոլորին, հատուկ կարգավիճակ չտրվեց, ինչը շատ լավ էր։
Դա հեղափոխության արդյունքներից մեկն է։ Դուք կպատկերացնեի՞ք, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ չգնային օդանավին ընդառաջ։ Տեսանք, որ Պուտինը նաև Քոչարյանի հետ չհանդիպեց, իսկ նրա կնոջ հետ հանդիպումը քաղաքավարական ժեստ էր։
Ես բոլոր հյուրերի մեջ կառանձնացնեի Իրանի նախագահ Ռոհանիին։ Մենք պետք է ընդվզենք 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի դեմ, իսկ դա նշանակում է, որ Նախիջևանի երկաթգիծը պետք է աշխատի, դա մեր երկաթգիծն է։
Երկրորդ, երկաթուղու ներքին ենթակառուցվածքը պետք է վերականգնվի և դա պետք է պահանջել ռուսներից՝ ըստ պայմանագրի։ Մենք Իրանի հետ ստանում ենք այդ հնարավորությունները, և դա ԵԱՏՄ-ի հետ է կապվում։
Պետք է գնալ այդ ճանապարհով, և պատկերացրեք, թե ինչ հնարավորություններ են առաջանալու, ինչ հոսք է լինելու։ Եթե դա չունեցանք, ոչինչ չենք ունենա։ Եթե ռեալիզացնենք այս հնարավորությունը, շատ լավ, եթե չենք ռեալիզացնելու, ոչինչ չենք շահի։
Մանրամասներն՝ տեսանյութում