Հայտնի դարձավ, որ քիչ առաջ Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել

Ռ. Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում:

Համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Երբ ժամանել է Սեյրան Օհանյանը, բարևել է տարածքում շուրջօրյա հսկողություն իրականացնող պետավտոտեսուչներին, ինչից հետո վերջիններն անմիջապես լքել են Չարենցի 1 հասցեի հսկման կետը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ պետավտոտեսչության մեքենայի` դիրքը լքելուց րոպեներ անց, 071AS61 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Սեդրակ Քոչարյանը, ու նշված ավտոմեքենան կայանել է պետավտոտեսչության մեքենայի հսկման կետում: MAMUL.am-ի տեղեկություններով, հավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ավելի ուշ կփորձենք հավելյալ տեղեկություններ հայտնել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ. տեղեկությունը հաստատել էր ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

mamul.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ