ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին.
«Մեծամասշտաբ իրադարձություն է լինելու, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու: Կարևոր իրադարձություն է ՀՀ-ն որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու ու ոլորտի զարգացմանը նոր խթան տալու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով.
«Շարունակելու ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են»: