Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։

Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, ‹‹Ազատ դեղագործական›› ընկերության նախագահ Մայք Բարոնյանը, տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի հետ, Շիրակի
մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մանկապարտեզի սաները և նրանց ծնողները։

Մանկապարտեզի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Մայք և Ռոմի Բարոնյանների նախաձեռնությամբ, ‹‹Օգնություն Հայաստանին›› շվեյցարական հիմնադրամի նախագահ Ռոլեր Նեֆի, շվեյցարահայ գործարար, ‹‹Արմենիա›› և ‹‹Ալիանս Արմենիա›› հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշ աջակցությամբ։
Ողջույնի խոսքում Ռոմի Բարոնյանը հիշում է, որ երբ 2018-ին առաջին անգամ այցելել է Մարալիկ՝ մանկապարտեզը փակ էր։ ‹‹Շատ ցուրտ էր և երեխաները պետք է ձմռանը տանը մնային և չնայած արևոտ օր, մանկապարտեզի շենքը շատ անմխիթար տեսք ուներ։ Ես այնքան հուզված էի, որ որոշեցի այստեղ մի նախագիծ սկսել։

‹‹Օգնություն Հայաստանին›› հիմնադրամը միանգամից համաձայնվեց աջակցել և Մարալիկի համայնքապետարանը նույնպես համաձայնվեց, որ մենք վերանորոգենք մանկապարտեզը։ Եվ մենք աշխատանքները սկսեցին նույն թվականի հունիսին։ Բոլորն էլ հրաշալի աշխատանք են կատարել և մենք ուրախ ենք այդ աշխատանքի արդյունքներով››,- ասաց Ռոմի Բարոնյանը։

Տոնական միջոցառման ժամանակ Անի համայնքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Մայք Բարոնյանին։ Մեկ այլ որոշմամբ՝ Մարալիկի մանկապարտեզը վերանվանվել է Ռոմի Բարոնյանի անունով։ Մանկապարտեզի բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզով, ծանոթացել կատարված աշխատանքներին։

Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն ամբողջովին վերակառուցվել է, շենքում ներքին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, կահավորվել է բակն ու թարմացվել է գույքը։

Նախկինում մանկապարտեզ հաճախում էր 50 երեխա, վերակառուցումից հետո մանկապարտեզ կհաճախի արդեն 120 երեխա։

Մարալիկում ներկա եմ գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Շատ ուրախ եմ, որ շվեյցարահայ բարերար Մայք և…

Posted by Anna Hakobyan on Thursday, October 3, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ