«Այ ճիճուներ, մեր հերոսի անունը տալուց բերաններդ մեռոնաջրեք,նոր տվեք․․.». Քոչարյանի աջակցի սկանդալաին հայտարարությունը

Համացանցում հայտնվել Քոչարյանի աջակիցներից Սևակ Մարտիրոսյանի ուղիղ եթերից մի հատված, որտեղ վերջինս սպառնում է քաղաքացիներին և պահանջում է վերջիններից մեռոնաջրով ողողել իրենց բերանը, Քոչարյանի անունը տալուց առաջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

Տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սակայն նա չմանրամասնեց, թե հանդիպումը ում նախաձեռնությամբ է կայացել ու ինչ հարցերի շուրջ են զրուցել Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի նախկին նախագահի կինը։

Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում մասնակցում էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ