Արսեն Թորոսյանի կոշտ պատասխանը Դավիթ Սանասարյանի մեղադրանքին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ստուգել տեղեկությունները, թե իբր ինքը կեղծ ցուցմունք է տվել: Lragir. am — ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի այն հայտարարությանը, թե Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել:

«Ինձ հայտնի եղած տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, կարծում եմ, որ կարելի է իմ կողմից տրված ցուցմունքները կամ ստուգել, կամ, եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրանց տան իրավական գնահատական»,- ասաց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ իր և Դավիթ Սանասարյանի միջև առերեսում է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ