«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով»,-մեզ հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե մարտի մեկի գործը իրավական առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է:
Մարտի մեկի գործը, Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ, պետք է բացահայտված լիներ իրենց իշխանության տարիներին.
«Մարտի մեկը սկսվել է իրենց իշխանությսն ժամանակ, իրականացվել է իրենց իշխանության ժամանակ և լուծել է կոնկրետ իշխանությունը պահելու խնդիր: