«ԲՀԿ-ն ցույց տվեց, որ ժողովրդի կողքին չէ». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԲՀԿ որոշումը՝ չմասնակցել ՍԴ նախագահի լիազորությունների դադարեման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին, քաղաքական է.

«Եթե իրավական բացեր կան, ժամանակ կար, շրջանառության մեջ էր դրված, մեզ հետ քննարկեին, ասեին այս կետերը շտկենք»:

Մինչ այդ ելույթում Գևորգ Պետրոսյանը նշել էր , որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի իրավական հեռանկարը հասկանալի չէ, հիմնավորումներն էլ բավարար չեն:

Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի  դիտարկմանը, թե ԲՀԿ-ի  որոշումը քաղաքական է, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այն քաղաքական չէ եւ ոչ մի անձի կամ ուժի հետ տարբեր թելերով կապված լինելու խնդիր չկա:

«Մենք մեր փորձագետների հետ միասին, նաեւ իրավաբան պատգամավորներով ուսումնասիրել ենք եւ այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, հետեւաբար նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը մեզ համար կանխատեսելի չէ: Բացի այդ, ՀՀ գործող օրենսդրության համաձայն, այդ որոշումը կայացնում է ՍԴ-ն: Այսինքն ԱԺ-ն չի որոշում ՍԴ անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնել, դա վերապահված է բացառապես ՍԴ-ին»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթում իրավական հիմնավորում չկա՞, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե հիմա ես ասեմ, որ որեւէ իրավական հիմնավորում չկա, դա կնշանակի, որ ես հեգնեմ այն իրավաբաններին, որոնք կազմել են դա: Բայց այդ հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել, որ մենք գտնենք, որ դա բավարար է միանալու այդ նախաձեռնությանը:

ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, թե իրենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունեն։ «ՍԴ նախագահին մենք ժամանակին դեմ ենք քվեարկել: ՍԴ նախագահին պաշտպանելու խնդիր մենք չունենք, եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։ Բայց այստեղ անձերի խնդիր չկա, այստեղ ինստիտուցիոնալ խնդիր կա։ Պետք է իրավական հեռանկարը կանխատեսելի լինի»,-ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ