Պուտինի և Փաշինյանի հարաբերությունները այս փուլում շատ լավ են ․ փաստացի Պուտինը մերժել է Քոչարյանին

Երեկ ուշ երեկոյան, երբ ավարտվեց ՀՀ վարչապետ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ԶԼՄ-ներով լուրեր տարածվեցին այն մասին, որ ՌԴ դեսպանատանը հանդիպել են ՌԴ նախագահ Վ. Պուտինը և Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը:

Նկատենք, որ ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունից այս մասին ոչ մի տեղեկություն չեղավ, իսկ դա նշանակում է, որ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ: Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումից անգամ լուսանկար չհրապարակվեց:   Բելլա Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելիս խոսել է ամուսնու՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար ամբաստանվող Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի մասին:

Դատելով ՌԴ ղեկավարի գրասենյակի լռությունից, ինչպես նաև հանդիպման մասին կցկտուր տեղեկություններից, կարող ենք արձանագրել, որ Պուտինը մերժել է Քոչարյանի հարցով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու խնդրանքին: Փաստացի Պուտինը մերժել է Քոչարյանին:

Կարևոր է արձանագրել, որ Պուտինի և Փաշինյանի հարաբերությունները այս փուլում շատ լավ են, երեկվա հանդիպանը ՌԴ ղեկավարը ՀՀ վարչապետին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստանի դաշնություն: Պուտինը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ ԵԱՏՄ նախագահության շրջանակներում կատարած փայլուն աշխատանքի համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են նաև ուշ երեկոյան: Փաշինյանը օդանավակայանում ճանապարհեց ռուս գործընկերոջը: Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Պուտին-Բելլա Քոչարյան մասնավոր հանդիպումից հետո:

 

https://mediaroom.am/politics/item/1665-2019-10-02-07-29-42.html

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ