«Մենք ԱԱԾ չունենք, դա միֆ է, դա ККБ-ի շարունակությունն է»,- նշեց Ս. Դանիելյանը՝ հավելելով, որ վարչապետ-ԱԱԾ տնօրեն փոխհրաձգության մեջ ուսադիրների մասին խոսելը երկակի ստանդարտների մասին է խոսում: «Կան շատ լավ սպաներ, բայց սիստեմներ չենք ստեղծում. ինստիտուտներ ստեղծելու ժամանակն է, ՀՀԿ-ի ստեղծած ինստիտուտները պետք է փոխվեն»:
Այսօր երևանում մեկնարկել է ԵԱՏՄ վեհաժողովը, որին մասնակցում են անդամ երկրների, նաև Մոլդովայի, Սինգապուրի և Իրանի ղեկավարները: Հայաստանը սահման չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ, ԵԱՏՄ շրջանակում պարտավորություն էին ստանձնել՝ լուծելու նաև Վերին Լարսի խնդիրը, բայց ճակատագրի հեգնանքով հենց այս համաժողովի օրերին Վերին Լարսում խնդիրներ կան:
Սերգեյ Դանիելյանն անդրադառնալով այս դիտարկմանը՝ ընդգծեց. «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, մեր երկիրը ծախել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դա փաստ է… Հիմա Փաշինյանը կանգնել, ասում է՝ ես չեմ վաճառում, բայց այն, ինչ եղել է, փոխելու համար այդքան երևի ներուժ չունի»:
Մանրամասն՝ տեսանյութում: