Երևանը ներառվել է լավագույն քաղաքների եռյակում

Երևանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն քաղաքներից մեկը՝ 2019 թվականի աշնան հանգստի ու ճամփորդության համար։

Եռյակում են նաև Մինսկը (Բելառուս) և Նուր-Սուլթանը (Ղազախստան)։ Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат զբոսաշրջային կայքը։

Նշվում է, որ Երևան զբոսաշրջիկները այցելում են հիմնականում հանգստյան օրերին: Նրանք ծախսում են օրական 40-ից մինչև 100 դոլար՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը:

Նյութի աղբյուր՝ ՄԱՄՈՒԼ.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ