«Վերջին 20 տարում առաջին անգամ ՀՀ ղեկավարն ինքնաթիռի տակ «կռացած» չգնաց չդիմավորեց ՌԴ նախագահին ». Ստեփան Գրիգորյան

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ – Պարո՛ն Գրիգորյան, Երևանում անցկացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Մեծ թվով հյուրեր են ժամանել Հայաստան: Նման մասշտաբի միջոցառման անցկացումն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես այդ պրոցեսին ուզում եմ այլ տեսանկյունից նայել:  Փաստը, որ 8 երկրների ղեկավարներ հավաքվեցին Հայաստանում, դրական և լուրջ բան է, հատկապես, երբ խոսում ենք Ռուսաստանի, Իրանի, Սինգապուրի, Ղազախստանի նման երկրների մասին: Երկրորդ՝ առաջին անգամ է, որ տարածաշրջանային երեք պետությունների՝ Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի ղեկավարները հավաքվեցին Երևանում:

Ես դա բարձր եմ գնահատում և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Դա ջախջախում է նախկինների վայնասունը, թե Ռուսաստանի հետ փչացան հարաբերությունները, տարածաշրջանային ոչ մի բան չի արվում և այլն:

Դա ջախջախում է նախկինների վայնասունը, թե Ռուսաստանի հետ փչացան հարաբերությունները, տարածաշրջանային ոչ մի բան չի արվում և այլն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ