«Քոչարյանի և նրա շրջապատի վարքագիծը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա»․ Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի գործով ոչ մի վկա կասկածահարույց անձանցից ապահովագրված չէ։ Այս մասին այսօր՝ «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկման ընթացքում նշեց փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով վկաներն այժմ խոցելի վիճակում են հայտնվել․ հատկապես՝ պաշտոնյաները։

«Մի շարք պաշտոնյաներ դետալավորված տվել են լուրջ, ծանրակշիռ ցուցմունքներ և՛ խորհրդակցության, և՛ զինվածության մակարդակի, և՛ սահմանների թուլանալու հետ կապված։ Կարծում եմ՝ այդ վկաների ցուցումունքների վրա էապես կարող է ազդել Քոչարյանի և նրա շրջապատի նմանատիպ վարքագիծը։ Չեմ կարևորում՝ ով ում օգտին է ցուցմունք տվել, ես բոլորին նայում եմ հավասար աչքերով։

ՀՀ քաղաքացի է, վկա է, ուրեմն նրա պաշտպանության միջոցները պետք է պատշաճ կերպով ապահովեն»,- նշեց փաստաբանը։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ վկաների ցուցմունք տալու ազատության վրա ազդում են նաև ստեղծված քաղաքական իրավիճակում տեղի ունեցող քննարկումներն ու ենթադրությունները։ «Ես կարծում եմ, որ շատ վկաների մեջ դեռևս այդ երկմտանքը կա։

Նրանք, մի տեսակ, կաշկանդված վիճակում են։ Իրենց թվում է, որ իսկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու, և իրենք այլևս չեն կարողանալու իրենց ցուցմունքները պնդել։ Երբ Հայկ Հարությունյանը և մյուսները համոզվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ գալը տեսականորեն հնարավոր չի, նրանց հոգեբանական վիճակը կարող էր ավելի բարդանալ, որովհետև այլ բան է, որ նորից նախկին վիճակը վերականգնվի, և գան ու իրենց տված ցուցմունքներին տրամաբանորեն հակառակ ցուցմունքներ տան»,- ընգծեց փաստաբանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ