Ռոբերտ Քոչարյանի վիճակը վատ է. յոգան էլ չօգնեց նրան

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից  Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այնտեղ մարտի 1-ի գործով մեղադրյալը անցնելու է ընթացիկ բուժզննում:

«ՉԻ». Ժամանակն է, որ Հայաստանի քննչական ծառայությունը լրջորեն զբաղվի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք առողջապահության համակարգը ղեկավարած պաշտոնյաներով, որոնք մեր երկրի ղեկավարության առողջությամբ ընդհանրապես չեն զբաղվել:

Նմուշի համար գոնե մի առողջ նախկին պաշտոնյա չենք ժառանգել, ուղղակի այդ հիվանդությունների ախտանիշները սկսեցին երևալ հեղափոխությունից հետո, իսկ երբ նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին, բոլորի առողջական վիճակը միանգամից ծայրահեղ վատացավ: Մի քանի հոգի էլ բուժման նպատակով հեռացան Հայաստանից, ու նրանց վիճակը այնքան վատ է, որ մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ:

Խեղճ Ռոբերտ Քոչարյանը այդքան սահնակ ու առագաստանավ քշեց, աֆրիկաներում առյուծների ու բիզոնների հետևից վազեց, կալանախցում պարապեց յոգայով ու ոչ մի բան չօգնեց. նրա վիճակն էլ է օր-օրի վատանում:

Նյութի աղբյուր՝ 4rd.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ