Մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետևում ևս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների վերաբերյալ մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն խոշորածավալ ստուգումներ սկսեց մետրոյում։

Խոսք էր գնում խոշոր չարաշահումների մասին, եղան ձերբակալություններ, հարցաքննություններ, սակայն անցել են ամիսներ, ու ոչ մի խոսք, բացահայտում չկա իրականացված չարաշահումների մասին։ Փոխարենը շատ գրագետ «զոհաբերեցին» մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին, որպեսզի հանրությունը, վարչապետը առժամանակ մոռանան այս չարաշահումների օջախի մասին։

Մեր տեղեկություններով՝ մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետևում ևս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Բանն այն է, որ քրգործի թելերը ուղիղ գծով տանում էին դեպի ԱԺ նախկին պատգամավոր, սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամի Դավիթ Գրիգորյան և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան։ Չի բացառվում, որ այս ձգձգումների շնորհիվ թաքցվում է ժամանակին ստացված մի խոշոր վարկի ճակատագիր, որին կանդրադառնանք առաջիկայում»։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ