Հայաստանը կրկին կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում․․․Հայաստան կայցելի Աշխարհի ամենաճանաչելի Հայերից մեկը․․․

Միքիչ երկար, բայց շատ կարևոր.

Մոտ 2 շաբաթից Հայաստանը կրկին կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ո՛չ, պատճառը, ինչպես կարող էիք մտածել, ամենևին էլ Սերժ Սարգսյանի խոսելը չէ, ոչ էլ Արփիկի ռեսուրսների ցուցադրումը…)

Հայաստան կայցելի Աշխարհի ամենաճանաչելի Հայերից մեկը, Kim Kardashian West ֊ը։
Այս կապակցությամբ ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ Երկրի վրա ապրող «Սրբեր» չկան։ Եվ ուրեմն եկեք մի կողմ դնենք բարոյականության աստիճանը չափող ձեր սարքերը։

Հավատացնում եմ՝ 250 մլն հետևորդ ունեցող Հայը, ով ուզեք թէ չուզեք Հայ է, ավելի բարոյական է, քան այն հայուհիները, ովքեր ֆեյսբուքյան տարբեր խմբերում կիսվում են իրենց ֆանտազիաներով։ Ովքեր չգիտեն ինչի մասին է խոսքը, խորհուրդ կտամ գրանցվել Women’s corner (Կանանց անկյուն) խմբում և կարդալ թէ ինչերի մասին են խոսում «նամուսով» «անանուն» ամուսնացած կանայք և դուք կհասկանաք այլասեռվածը որն է իրականում (ես մեկ անգամ կարդացի այնտեղ գրված մի քանի հոդված, ինչից հետո հոգեբանի կարիք ունեցա)։

Քիմ Քարդաշյանը, խոսելով Հայաստան այցելության մասին նշել է, որ գալիս է Հայաստան գործարան բացելու բանակցություններ վարելու և աշխատատեղեր ստեղծելու համար։ Եվ մենք պետք է հասկանանք թէ ինչ ազդակ է սա աշխարհասփյուռ Հայությանը և ընդհանրապես 250 մլն հետևորդներին։ Ում համար պարզ չէ բացատրեմ՝
Այս գրառումը Ամբողջ Հայությանը կոչ է, ներդրում կատարել Հայրենիքում։

Այս գրառումը ամբողջ աշխարհին ճանաչելի է դարձնում Հայաստանը, որպես Երկիր, որտեղ Աշխարհի հարուստներն ու Հայտնիները կարող են բիզնես ծավալել և ներդրում անել։ Իսկ ինչ մնում է Քիմի ազդեծությանը, ապա այստեղ հարկ եմ համարում նշել, որ ԱՄՆ Նախագահ Donald J. Trump -ը համատեղ ասուլիսներ է տալիս Քիմի հետ, հաճախ աջակցություն է խնդրում Քարդաշյանից։ Այսքանով պետք է հասկանանք, թէ ինչպիսի Մեծ Ազդեցություն ունի Նա ԱՄՆ֊ում և ընդհանրապես աշխարհում։

Պետք է գիտակցենք, որ Քարդաշյանը ունի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս՝
1. ԱՄՆ֊ում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ի վերջո կստիպեն Պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
2. Աշխարհի քարտեզի վրա գրեթե չերեւացող Հայաստանին դարձնել Ճանաչելի և սրանով զարգացնել Հայաստանյան Տուրիզմը և Տնտեսությունը

3. Իր անձնական ֆինանսական ներդրումների շնորհիվ ստեղծել աշխատատեղեր և որ համաշխարհային ճանաչում ունեցող Բրենդը, արտադրություն ունենա Հայաստանում։
4. Քիմ Քարդաշյանի ահռելի մեծ հետևորդների շնորհիվ, շատ հավանական է դարձնում հաջորդ ընտրություններում նրա ԱՄՆ Նախագահի թեկնածությունը, ինչը նրա ֆինանսական կարողությունների և Հայկական համայնքի օժանդակությամբ կարող է մեծ հավանակությամբ պսակվել հաղթանակով։
Քարդաշյանը, խոսելով հեղափոխության և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան֊ի մասին ասել է՝ «Նա իսկական Տղամարդ է» և որ նա ողջունում է Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխությունը։

Եվ դուք, «ավանդապաշտներդ» և «Քիմի բարոյականությունը քննադատողներդ» շարունակելու եք արշավը նրա դե՞մ… Ինչի՞, որովհետև այն, ինչ անում եք դուք թաքուն, նա արել է բա՞ց…

Սա ամենևին էլ չի նշանակում, որ ես կոչ եմ անում կրկնօրինակել նրա վատ կողմերն ու արարքները։ Կրկնօրինակեք նրա լավ կողմերը, կրկնօրինակեք նրա Հաջողությունները, նրա Բարեգործական Ծրագրերը, նրա հազարավոր մարդկանց ցուցաբերած Օգնությունները, Փրկած Կյանքերը, Կրկնօրինակեք Նրա Հայաստանի հանդեպ Սերը, թեև նա երբևիցե Հայաստանում չի ապրել և գիտի Հայաստանի մասին միայն հայրիկի պատմածներով։ Իսկ դո՞ւք, ովքեր 5 տարի առաջ մեկնել եք ռուսաստան, ձեր երեխաներին հայերեն տառ ու լեզու չեք սովորեցնում։

Դու՛ք, ովքեր գալիս եք Հայաստան «տուրիստի դեմքով» ու վատ ակցենտով ռուսերեն եք խոսում, իբր հայերեն չգիտեք։ Դո՛ւք, ովքեր ապրում եք դրսում և չեք խոստովանում, որ հայ եք։ Դու՛ք, ովքեր Եվրոպայում խանութից գողություն եք անում, որ Հայաստանում բանվոր, տաքսիստ կամ գործարանում չաշխատեք, որովհետև «ՊԱԼՈԶ ՉԻ»։ Դո՛ւք, ովքեր երկու կոպեկ աշխատել եք ու քիթներդ ցցած ձեզ երևակայել եք «Աստված» և ուրացել եք ձեր Հայաստանում մնացած մորն ու քրոջը։

Դո՛ւք, որ ընտանիքը թողել գնացել եք «խոպան» ու ամուսնացել ռուս կնոջ հետ, ով մինչև ձեզ 3 ամուսին է ունեցել և ունի 5 տարբեր տղամարդկանցից երեխա, որոնք ձեզ պապա են ասում, իսկ ձեր երեխան Հայաստանում սոված նստած ձեզ է կարոտում։ Դո՛ւք, որ ամուսնանում եք թուրքի հետ, կամ թաքուն հանդիպում նրանց հետ, ինչ ասես անում հետո իբր անմեղ ամուսնանում եք։

Դուք, ովքեր ամուսնացած եք, բայց հարևանի մասին եք մտածում… Օրինակները շատ են։
Արդյո՞ք դուք Քիմի և նրա բարոյականության մասին խոսելու իրավունք ունե՞ք… Ցավալի բաներ եմ ասում չէ՞, հիմա շատերդ ներսից զգում եք, որ էս օրինակը ձեզ էլ է վերաբերվում, բայց մեկ է չեք խոստովանում ու ոչինչ ներսում չի փոխվում, շարունակում եք ապրել այդպես… Շարունակելու եք քննադատել հաջողության հասած մեկին, ով Հայրենիքին օգնության ձեռք է մեկնել։ Հենց սա է, որ դարեր շարունակ թույլ չի տալիս ոտքի կանգնել էս երկրին։ Որովհետև նախանձը ստիպում է ամենանենգ քայլերի դիմել։

ԵՎ ՈՒՐԵՄՆ ԹՈՂ ԱՌԱՋԻՆԸ ՔԱՐԸ ՆԵՏԻ ՆԱ, ՈՎ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ…

Բայց պետք եմ համարում նշել, որ վերոհիշյալ «հիվանդությունները» բուժվող են և այդ բուժումը Հեղափոխությունն է, Գլխում տեղի ունեցող Հեղափոխությունը։ Այդ դեղը արդեն սկսել է սպանել այն մետաստազները, որոնք սերմվել են տարիներ շարունակ։
Ապա կոչ եմ անում՝
Վերջ տալ բամբասանքներին, ոտքի տակ փորելուն, նախանձին և չուզողությանը։ Հայաստանը Հզոր Ժողովրդով Հզոր Պետություն է Դառնում։
Պատրաստվեք Ընդունել Հայաստանի Փառահեղ Հաղթանակները, Քանի որ Մենք պետք է Այդ Հաղթանակներին Արժանի Լինենք։
ԿԵՑՑԵՆ ԱՅՆ ՀԱՅԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԳԱՆ ԵՎ ՇԵՆԱՑՆԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Միքիչ երկար, բայց շատ կարևոր.Մոտ 2 շաբաթից Հայաստանը կրկին կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ո՛չ, պատճառը,…

Posted by Hayk Stepanyan on Sunday, September 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ