Ռուսաստանում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան

Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան: Այս մասին հայտնեց նրա որդին` Գուրգեն Առաքելյանը:

«Փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսից, որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը չի ավարտվել»,-ասաց նա:

Նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել:

Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա որդին եւ հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առաջ՝ պահանջելով կազմակերպել Առաքելյանի արտահանձնումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ