«Ամերիկահայերը այդպես ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին՝ տարբերությունը մեծ չէ»․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ԱՄՆ կատարած այցը որակապես ոչինչ չի տվել ՀՀ-ին:

«Ամերիկահայերը կարոտով են լցված, եւ այդպես նրանք ընդունել են նաեւ Սերժ Սարգսյանին: Տարբերությունը մեծ չէ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր համոզմունք հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանի պարագայում էլ հավաք կկազմակերպվեր, եթե նա նախընտրեր այդ ձեւաչափը: «Երեւելի հանդիպում չի եղել ԱՄՆ-ում: Չկա որեւէ ձեռքբերում, քանզի Փաշինյանն ԱՄՆ-ում լուրջ պաշտոնական հանդիպում չունեցավ»,-նշեց Զարուհի Փոստանջյանը, ապա հավելեց,-«հստակ քաղաքական ուղերձներ չեղան, նկատելի արդյունք չունենք, որն ամրագրված կլիներ որեւէ փաստաթղթով»:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ