«Ռոբերտ Քոչարյանին պահում են կալանքի տակ, բայց սպանությունների հետ կապված փաստեր չկան». Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլորը պետք է հարցաքննվեն եւ պատասխանատվության կանչվեն: Խոսքը նրանց մասին է, ովքեր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ դաշտում էին կամ փախուստի մեջ, հրապարակում կանգնած էին կամ տնային կալանքի տակ:

Նաեւ իշխանությունը, հետախուզվողներն ու զենք օգտագործողները»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի դատաքննությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու փաստը, նա նշեց. «Նրան պահում են կալանքի տակ, բայց, կարծես, սպանությունների հետ կապված փաստեր չկան, որպեսզի ինքը կալանավորված մնա»:

Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ եթե այդպիսի փաստեր իրոք կան, ի հայտ կգան բուն դատավարության ընթացքում. «Հուսամ՝ դրանք կան»:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ