«Եթե զոհվածի ընտանիքի համար փող չունեք, ԱՄՆ գնալու 365 հազար դոլարը որտեղի՞ց». Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ Մարգոն) զոհված զինծառայողների մայրերի հետ բողոքի ակցիա է անցկացնում  ։  Պահանջում են, որ ինչպես 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հարազատներին են փոխհատուցում տալիս, նույն կերպ պետք է փոխհատուցում տան նաև ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներին։

Ավելի վաղ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փոխվել է իշխանությունը, փոխվել է կառավարությունը, դուք ասում եք, որ ժողովուրդը իշխանության աչքն ու ականջն են, ակնկալում ենք, որ զոհվածի ընտանիքն էլ կլինի իշխանության աչքն ու ականջը և մեր խնդրին կտաք լուծում։

Առաջին տիկինը հայտարարեց, որ ոչնչի համար են տղաները զոհվել, ես հավաքեցի իմ շահառուների զոհվածի տեղեկանքները գրությամբ հանդերձ տվեցի, որ մենք հետ ենք տալիս տեղեկանքները ու պահանջում ենք հետ տալ մեր որդիներին։ Դիմեցինք սոցապ նախարարություն, պահանջելով էդ 30 հազար դրամները, որ տալիս են զոհվածի ընտանիքներին, որ տան նորմալ թոշակ, որպեսզի չդառնան մուրացկան, պատասխան տվեցին, որ 2020թ-ին եթե հնարավոր լինի կանդրադառնան։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը միանշանակ որոշում կայացրեց, որ 2008թ-ի մարտի 1-ի զոհերին պիտի հատկացնեն 30 մլն դրամ, մենք մեր երեխաներին տվել ենք ծառայողական պարտքը կատարելու, թող բարի լինի զոհասեղանին դրված ծնողներին պատասխան տալու, ոնց ա փողոցային կռվի համար, աթոռակռվի համար հիշում ես 30 մլն, իսկ զոհվածների մայրերին՝ ասում ես ոչ։

Մտածում էի Կառավարության շենքին մոտենամ, կհրավիրեն, կասեն՝ տիկին Մարգարիտա, արի, տեսնենք զոհվածի ընտանիքներին ինչ է պատահել: Բայց ես հիասթափվել եմ, որ 28 տարի բանակի կողքին եմ կանգել: Եկել է պահը, որ մայրերը իրենց որդիների անգին գինը պահանջեն կառավարությունից։ Ես այսօր հայտարարում եմ՝ պետք է ապահովեք այդ ընտանիքներին, որ մուրացիկներ չդառնան»։

Այսօր լրագրողների հետ զրույցում նույն բողոքի նյութն էր, և նշեց տիկին Խաչատրյանը, եթե զոհվածի ընտանիքի համար փող չունեն, ԱՄՆ գնալու 365 հազար դոլարը որտեղի՞ց ունեն ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ