Սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիս է տվել ռուսաստանցի մեծահարուստ Արթուր Սողոմոնյանը, որը Երեւանի Փյունիկ ակումբի սեփականատերն է: Նա խոսել է ֆուտբոլի մասին, ասելով, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից մեկ տարի անց կան դրական փոփոխություններ, սակայն ոչ բավարար:
Նա խոսել է նաեւ մտահոգության մասին, մասնավորապես այն մրցավարի վերադարձի, որի կոպիտ սխալի հետեւանքով Փյունիկ ակումբը նախորդ առաջնության վերջին տուրում կորցրեց երկու միավոր եւ դրանից օգտվեց ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող Արարատ-Արմենիան:
Արթուր Սողոմոնյանը համարում է, որ այդ կոպիտ սխալը թույլ տված մրցավարի վերադարձն առաջնություն եւ նշանակումը՝ այս կամ այն խաղը վարելու, ցույց է տալիս, որ ֆեդերացիային ամեն ինչ բավարարում է: «Եթե նմանատիպ խնդիրները չլուծվեն, առաջնությունների սկանդալային հանգուցալուծումները կարող են կրկնվել: Դրական է, երբ քննադատությունը ճիշտ է ընդունվում և եզրակացություններ են լինում:
Եթե փոփոխություններ չտեսնենք, միգուցե, դուրս կգանք առաջնությունից: Կոչ եմ անում լսել մեզ և կառուցողական քննարկումներ և փոփոխություններ ունենալ», – հայտարարել է Արթուր Սողոմոնյանը, որը նաեւ առաջարկում է ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, համարելով, որ դա է զարգացման ճանապարհը:
Փաստացի, Փյունիկի սեփականատերը վերջնագիր է ներկայացնում ֆուտբոլի ֆեդերացիային եւ դրա ղեկավար Արթուր Վանեցյանին, հայտարարելով, որ դուրս կգան առաջնությունից, եթե չտեսնեն փոփոխություն:
Բավականին լուրջ եւ միաժամանակ տարօրինակ իրավիճակ է: Օրինակ, դուրս գալով առաջնությունից, ի՞նչ է անելու Փյունիկի սեփականատերը: Լուծարելու՞ է թիմը, թե՞ թիմը տեղափոխելու է Ռուսաստան: Եվ արդյո՞ք այստեղ չէ նաեւ դժգոհության պատճառը՝ ստեղծել հող, հետագայում այդպիսի հնարավոր տեղափոխությունն այսպես ասած հիմնավորելու, արդարացնելու համար:
Մյուս կողմից, անկասկած ակնառու փաստ է մրցավարի այն կոպտագույն սխալը, որի հետեւանքով Փյունիկը զրկվեց չեմպիոնությունից, ըստ այդմ ակումբի սեփականատերը միանգամայն իրավունք ունի ֆեդերացիայից այդ առնչությամբ պահանջել սպառիչ պատասխան:
Դրան զուգահեռ, Սողոմոնյանը խոսում է, որ պատրաստ է կառուցել նոր մարզադաշտ, բայց նշում է, որ պետք է պահվեն պայմանավորվածությունները: Ի՞նչ պայմանավորվածության մասին է նա խոսում, ու՞մ հետ, ի՞նչ բնույթի, որոնցից կախված են նրա հետագա ներդրումները հայկական ֆուտբոլում:
Արթուր Սողոմոնյանը համարում է, որ այդ կոպիտ սխալը թույլ տված մրցավարի վերադարձն առաջնություն եւ նշանակումը՝ այս կամ այն խաղը վարելու, ցույց է տալիս, որ ֆեդերացիային ամեն ինչ բավարարում է: «Եթե նմանատիպ խնդիրները չլուծվեն, առաջնությունների սկանդալային հանգուցալուծումները կարող են կրկնվել: Դրական է, երբ քննադատությունը ճիշտ է ընդունվում և եզրակացություններ են լինում: Եթե փոփոխություններ չտեսնենք, միգուցե, դուրս կգանք առաջնությունից: Կոչ եմ անում լսել մեզ և կառուցողական քննարկումներ և փոփոխություններ ունենալ», – հայտարարել է Արթուր Սողոմոնյանը, որը նաեւ առաջարկում է ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, համարելով, որ դա է զարգացման ճանապարհը:
Փաստացի, Փյունիկի սեփականատերը վերջնագիր է ներկայացնում ֆուտբոլի ֆեդերացիային եւ դրա ղեկավար Արթուր Վանեցյանին, հայտարարելով, որ դուրս կգան առաջնությունից, եթե չտեսնեն փոփոխություն:
Բավականին լուրջ եւ միաժամանակ տարօրինակ իրավիճակ է: Օրինակ, դուրս գալով առաջնությունից, ի՞նչ է անելու Փյունիկի սեփականատերը: Լուծարելու՞ է թիմը, թե՞ թիմը տեղափոխելու է Ռուսաստան: Եվ արդյո՞ք այստեղ չէ նաեւ դժգոհության պատճառը՝ ստեղծել հող, հետագայում այդպիսի հնարավոր տեղափոխությունն այսպես ասած հիմնավորելու, արդարացնելու համար:
Մյուս կողմից, անկասկած ակնառու փաստ է մրցավարի այն կոպտագույն սխալը, որի հետեւանքով Փյունիկը զրկվեց չեմպիոնությունից, ըստ այդմ ակումբի սեփականատերը միանգամայն իրավունք ունի ֆեդերացիայից այդ առնչությամբ պահանջել սպառիչ պատասխան:
Դրան զուգահեռ, Սողոմոնյանը խոսում է, որ պատրաստ է կառուցել նոր մարզադաշտ, բայց նշում է, որ պետք է պահվեն պայմանավորվածությունները: Ի՞նչ պայմանավորվածության մասին է նա խոսում, ու՞մ հետ, ի՞նչ բնույթի, որոնցից կախված են նրա հետագա ներդրումները հայկական ֆուտբոլում:
Նյութի աղբյուր՝ Lragir.am