«Հարցեր հնչեցնելու արարքը քրեորեն հետապնդելի արարք չէ»․Զարուհի Փոստանջյանը՝ Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի մասին

«Հարցեր հնչեցնելու արարքը քրեորեն հետապնդելի արարք չէ: Այլ հարց է, որ այդ հարցը հնչեցնողը ՀՀ կառավարության առաջին դեմքն է: Եթե դու դատավորներին անվանում ես շներ և ասում, որ վնգստում են, տերեր ման գալիս այստեղ-այնտեղ, դու արդեն ինքդ ես դատավորների նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք». սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ տեղի ունեցած դեպքին ու դրա իրավական զարգացումներին:

Կուսակցության ղեկավարը նշեց, որ եվրոպական կառույցներն առաջիկայում կարձագանքեն օրենսդրական այն նախաձեռնությանը, որով դատավորներին առաջարկվում է հրաժարվել իրենց պաշտոնից՝ բարձր կենսաթոշակի դիմաց: Կուսակցության ղեկավարը դա փաստացի կաշառք գնահատեց: Ըստ նրա՝ նման մի փորձ արել է Լեհաստանը, և դրան ԵՄ-ն կոշտ գնահատական է տվել:

«ՀՀ-ին անհրաժեշտ են որակական փոփոխություններ, խորը, համապարփակ հայեցակարգ է անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ»,- հայտարարեց բանախոսը: Նրա կարծիքով՝ կառավարության կողմից արվող դատաիրավական փոփոխությունները թերի են, սխալ ու իրավիճակային լուծումներ են տալիս:

Նյութի աղբյուր՝ ՄԱՄՈՒԼ․am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ