Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է ՔԿՀ

Հիշեցնենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում  հաստատել էր այն տեղեկությունը,

որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ պլանային բուժզննում անցնելու նպատակով:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրենց մոտ Քոչարյանը բուժզննում է անցնում և հասկանալի պատճառներով չի կարող ասել, թե նա կոնկրետ ինչ խնդիրներ ունի։

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահը դեռ որքան կմնա հիվանդանոցում, Չարչյանը պատասխանել էր, որ դա կախված է հետազոտությունից։ Եթե հարկ լինի, որ Քոչարյանը մնա` նա կմնա։

Նոնա Նավիկյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանը կրկին տեղափոխվել է Քրեակաատարողական հիմնարկ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ