Կրկին աղբաման են այրել. այս անգամ Բաղրամյան պողոտայում

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում գրված է.

«Ժամեր առաջ կրկին աղբաման են այրել, այս անգամ՝ Բաղրամյան պողոտայում։ Կրակը հանգցնել փորձող քաղաքացուն հաջողվել է հեռացնել հարակից երկու աղբամանները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լուսանկարներ, թե ինչպես են այրվում աղբամանները և մակագրել.

«Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի։ Ախր, համայնքի, մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ