Վանեցյանը, մտավ այն ծիսակարգի մեջ, որի մեջ թաղված են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Բանից պարզվում է, որ Արցախը ոչ միայն 20-րդ դարի հայ ազատագրական պայքարի խորհրդանիշն է, այլ նաև՝ ապաշխարհության և մեղքերի թողության յուրօրինակ մի տարածություն, որի միջոցով քաղաքական հանցագործները փորձում են վերականգնել իրենց վերջացած քաղաքական գոյության ընթացքը։

Սխալված չենք լինի, եթե նշենք, որ մեր աչքերի առջև մի ամբողջ ծիսակարգ է ստեղծվել, որն ունի իր հստակ խաղընթացը, գործողությունների հաջորդականությունն ու դերերի համապատասխան բաշխումը։ Փորձենք հասկանալ, թե ինչ ծիսակարգի մասին է խոսքը։

Եվ այսպես, գործողություններն ըստ հաջորդականության․ Երևանում ձախողվելուց հետո անպայման մեկնել Արցախ, Ստեփանակերտում մասնակցել Արցախին չափից շատ սիրելու լպրծուն և լղոզված մրցույթին, հայտարարել, թե Արցախը Հայաստան է և ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ վերջում էլ նկարվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ՝ փորձելով ի ցույց դնել հավատարմությունը Քրիստոնեական եկեղեցու և ազգային ավանդույթների նկատմամբ։

Եվ այսպես երկաթյա մահակից թղթե մուրճի փոխակերպված Վանեցյանը ներկայումս փորձում է վերակենդանալու նոր աղբյուր գտնել, որն է՝ Արցախը կամ էլ Արցախի հաշվին պոպուլիզմով զբաղվելու տխրահռչակ պրակտիկան։ Իհարկե մենք ի սկզբանե գիտեինք , որ ԱԱԾ տնօրենը առանձնապես չի փայլում մտքի թռիչքով և դժվար թե կարողանա որևէ նորարար մոտեցմամբ աչքի ընկնել։

Պետք է նկատեմ, որ իսկապես չենք սխալվել մեր նախնական դատողություններում, քանի որ քաղաքական նորարարության համար անկարող Վանեցյանը, մտավ հենց այն ծիսակարգի մեջ, որի մեջ խրված են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Չէ՞ որ նրանք էլ են փորձում վերակենդանանալ Արցախի հաշվին և Արցախի միջոցով։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ