Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը

Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին:

Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Posted by Նաիրա Հարությունյան on Sunday, September 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ