14-ամյա աղջիկը մահացել է սմարթֆոնի պայթյունից

Ղազախստանում 14-ամյա դպրոցականին, որը քնել էր սմարթֆոնով, մահացած են գտել: Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Նախնական վարկածով՝ աղջիկը հեռախոսը դրել է լիցքավորման և քնել: Առավոտյան սմարթֆոնի մարտկոցը պայթել է, ինչի հետևանքով աղջիկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ոստիկանության աշխատակիցները անչափահասի մարմնի վրա չեն գտել բռնության նշաններ:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ