Վայոց Ձորի մարզում՝ առվակում, հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի

Այսօր, սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ՝ Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև՝ որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։

Փրկարարները դուրս են բերել դին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ