Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի մի մասը պոկվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով, Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները՝ Վահե Գևորգյանի գլխավորությամբ:

Փրկարարները էլեկտրասղոցով մասնատեցին մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցներն էլ վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրեցին վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր: Մեքենաների տերերը ասում էին, որ ոչ մի պահանջ չունեն, քանի որ կարևորը մարդկային կորուստներ չկան:

Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել:

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ