«Հակառակորդների «թեժ աշուն» երազը կմնա երազանք․․․»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մինչև այն ժամանակը, երբ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում չի ապրել, ո՛չ մի Կրեմլ, ո՛չ մի ռևանշիստներ ոչ մի բան չեն կարող անել՝ իրենց վարձկաններով, գործակալներով, 5-րդ շարասյուներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«5-րդ շարասյունը մեկուկես տարի հետևողական աշխատում է ու իրենց մտածելով՝ վերջին հարվածը պիտի լիներ Ամուլսարը: Նրանք երազում էին, որ Փաշինյանն այս հարցով պետք է ուժի դիմեր: Բարեբախտաբար, պարոն Փաշինյանը դա գիտակցում է ու կուտը կուլ չի տալիս»,- շարունակեց նա՝ հույս հայտնելով, որ հակառակորդների «թեժ աշուն երազը կմնա երազանք»:

Բանախոսն անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի հրաժարականին ու սկանդալային հայտարարություններին. «Եթե նա համարձակվի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, ուրախ կլինեմ: Բայց էստեղ խնդիրը նրա մեջ չէ, այլ՝ գործող իշխանության: Օր առաջ պարոն Փաշինյանը պետք է ամբողջ ղեկը հավաքի իր ձեռքում, ու դրանից հետո ոչ մի վանեցյաններ ոչ մի բան չեն կարող անել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ