18կգ քաշ ունեցող դերասանուհին կանգնել էր մահվան շեմին

Անորեքսիան միխանգարում է, որը բնորոշվում է չափազանց ցածր քաշով և գիրանալու անհիմն վախով։Անորեքսիայով տառապող մարդիկ սովորաբար աղճատված պատկերացում ունեն սեփական մարմնիմասին։ Նրանք հաճախ դիտավորյալ սահմանափակում են իրենց սնունդը կամ վերահսկումընդունած կալորիաների քանակը կերածը փսխելու միջոցով։ Նրանք կարող են նաևնիհարելու նպատակով դիմել մարզումների և դիետանների։

ՀարավայինԿարոլինայի բնակչուհի և նախկին դերասանուհի  Ռեյչել Ֆարոքը անորեքսիայի զոհերից էր դարձել։Նաբավականի էներգիայով լի, աշխույժ, ուրախ և երջանիկ մի անձնավորություն էր։Սակայննիհարելու մոլուցքը նրան հասցրել էր այդ հիվանդությանը։Նա մոտավորապես կշռվում է18-20 կգ։

Արդեն տասը տարի է, ինչ Ռեյչելը պայքարում է այս սարսափելի հիվանդությանդեմ։ Վերջին ամիսներին կնոջ վիճակը կտրուկ սրվել է, ինչի արդյունքում նա հյուծվելէ, նրա մոտ առաջացել է շնչարգելություն, ու նա չի կարողանում անգամ ինքնուրույնոտքի կանգնել։

Նրա ամուսին Ռոն Էդմոնդսոնը, ով նախկինում նրա անձնական մարզիչն էր,ստիպված էր աշխատանքից դուրս գալ՝ անօգնական կնոջը խնամելու համար։

Թեպետապաքինման շանսերը շատ ցածր են, բուժման համար հսկայական գումար է հարկավոր։ Այդգումարը հավաքելու նպատակով Ռեյչելը տեսանյութ է նկարահանել, որում խնդրում էմարդկանց ֆինանսապես օգնել իրեն։ Մինչ օրս հավաքվել է 44,225 դոլար, իսկտեսանյութը դիտվել է ավելի քան 37,860 անգամ։

Նա անցնում է բուժման բոլոր կուրսերը և հուսանք, որ նա կապաքինվի, կարևորը ապրելու ցանկությունն է, որը կա հոգու խորքում, իսկ սիրող ամուսինը կանի ամեն բան նրան ոտքի կանգնացնելու համար․․․․իսկ մեզ մնում է նրան մաղթել առողջություն․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ