Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979), Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության գործող տնօրեն, նախկինում եղել է Ազգային անվտանգության Երևանի վարչության պետի տեղակալ: Կոչումով գնդապետ է: 2018 թվականի սեպտեմբերի 22-ից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Արթուր Վանեցյանը սովորել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:
Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ:2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր:
2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ:2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ:2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ