Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Հայաստանում ասֆալտապատման աշխատանքներին․
Ներկայացնելով տեսանյութ՝ կից գրառում է կատարել․
«Սա արդեն կարող ենք կոչել ճանապարհաշինարարական հեղափոխության մեկնարկ»:
Հիշեցնեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շրջում էր Լոռու և Տավուշի մարզերում՝ անձամբ տեսնելու, թե ինչպես է իրականացվում պետական ու համայնքային միջոցներով ավելի քան 40 միլիարդ դրամի ճանապարհների շինարարությունը:
Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով կատարվող աշխատանքները, ասեց, որ կառավարությունը խնդիր է դրել մինչև Բագրատաշեն ունենալ հարթ ու որակյալ ավտոճանապարհ։
Սա արդեն կարող ենք կոչել ճանապարհաշինարարական հեղափոխության մեկնարկ:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, September 26, 2019