SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ, Շամշյանը, ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը, առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ փորվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը քողարկելու նպատակով նրանք օգտագործել են հացի խմոր և ատամի մածուկ: Կալանավորվածները սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գաղութի աշխատակիցները նկատել են այն:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: