Հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Նշենք, որ նախկին ոստիկանապետը մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկն էր։ Այս աղմկահարույց միջադեպի համատեքստում անհրաժեշտ ենք համարում նկատել, որ մենք կարծես թե թերագնահատում ենք երկրի գլխավոր ամբաստանյալին։ Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում տեղի են ունեցել հետևյալ սպանություններն ու կասկածելի ինքնասպանությունները․ 1998թ. օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում հրազենից սպանվեց ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանը:
Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել: Ի դեպ սպանությունից ընդամենը մեկ ժամ անց այս վարկածը առաջ է քաշել հենց Քոչարյանը, որի հետ ստիպված էր համաձայնել նաև քննչական խումբը։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից սպանվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Սպանությունը բացահայտված չէ:
1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը։ Սա իհարկե քոչարյանական քննիչների պաշտոնական վարկածն է, քանի որ ինքնասպանություն գործող մարդը դժվար թե մի անգամ գլխին մի անգամ էլ սրտին կրակեր։
Ի դեպ սա դեռ ամենը չէ։ Ցանկին կարող ենք ավելացնել նաև 1999 թ․ հոկտեմբերի 27-ն ու դրան հաջորդած ցմահ դատապարտվածների և վկաների սպանություններն ու ինքնասպանությունները։ Դե Պրիվետ Ռոբի և Պողոս Պողոսյանի արկածների մասին բոլորը գիտեն։ Այսպիսով Քոչարյանական տասնամյակը ոչ թե տնտեսական աճի ու վերլեքի շրջափուլ է, այլ արյունոտ մի տասնամյակ, որտեղ քաղաքական սպանությունները առաջին տեղում են։
Հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Նշենք, որ նախկին ոստիկանապետը մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից մեկն էր։
Այս աղմկահարույց միջադեպի համատեքստում անհրաժեշտ ենք համարում նկատել, որ մենք կարծես թե թերագնահատում ենք երկրի գլխավոր ամբաստանյալին։ Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում տեղի են ունեցել հետևյալ սպանություններն ու կասկածելի ինքնասպանությունները․ 1998թ. օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում հրազենից սպանվեց ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանը: