63.000, թե՞ 68.000 հազար. Աժ-ում քննարկել են նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը

Անցած շաբաթ կառավարությունը միաձայն ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը: Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում: Նախատեսվում է բարձրացնել հունվարի 1-ից:

Մինչ այդ ոլորտի ներկայացուցիչները քննարկում են նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու արդյունավետությունն ու ռիսկերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ անդրադառնալով բարձրացվող չափի շահարկումներին՝ ասաց, որ այս փոփոխությունը արժանապատիվ աշխատանքի ապահովմանն ուղղված քայլ է:

«Սա չի նշանակում, որ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդը պետք է ստանա 68 հազար մաքուր աշխատավարձ, մենք գտնում ենք, որ պետք է նվազագույնը ստանա 68 հազար։ Էսօր ում համար անգամ 1000 դրամը եղանակ է փոխում, այդ մարդկանց համար շատ մեծ փոփոխություն է։ Տնտեսության վրա ազդեցությունը լինելու է դրական։ Էն, որ մենք խոսում ենք ներդրումների մասին, որ մենք խոսում ենք խնայողությունների օգտագործման մասին կամ լրացուցիչ տնտեսության մեջ գումարներ, ֆինանսական միջոցներ ներարկելու մասին, սա էդ ձևերից մեկն է», — նշեց Գասպարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ