ՀՀ ԶՈւ-երում սերժսարգսյանական արդարության առաքյալ հրաշամանուկի չարաշահումները բանակում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին։

Փաստորեն, Վանեցյանի հեռացումը նոր շունչ է հաղորդում հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու գործընթացում։ Իհարկե, փաստեր չկան, բայց կարելի է ենթադրել, որ գործընթացը խոչընդոտվում էր հենց ԱԱԾ նախկին տնօրենի կողմից, որը, ինչպես երևում է, մատը մատին չէր տալիս նախկինների հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի համատեքստում արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչու էին ՀՀԿ-ականներն ու նրանց արբանյակները այդքան ծանր տանում Վանեցյանի հեռացումը։

Տխրահռչակ ԱԱԾ տնօրենի մասին արդեն շատ է խոսվել ու գրվել, կարծես թե, նրա հետագա ճակատագիրն էլ է կանխատեսելի ու ընթեռնելի։ Այդ իսկ պատճառով ժամանակավորապես հանգիստ թողնենք Վանեցյանին իր ողբերգական ձախողման հետ մեն մենակ ու խոսենք պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին։

Փաստորեն, ՀՀ ԶՈւ-երում սերժսարգսյանական արդարության առաքյալը, բարեգործական բեմադրություններից ու դիցաբանական Ազգ-բանակ կոնցեպտից անդին, հսկայական վնասներ է հասցրել ՀՀ բանակին։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ երեսպաշտություն։ Մի՞թե կարելի է հենց այս հանդգնությամբ և ինքնավստահությամբ թքել Հայաստանի Հանրապետության երեսին, խոսել արժեքների մասին, բայց հաջորդ քայլափոխին հեղինակազրկել ու ցեխոտել այդ նույն արժեքները։

Նյութի աղբյուր՝ 1in.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ