Երեւանի քաղաքապետարանը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող կրպակների վերաբերյալ վտարման որոշում է կայացրել, 3 ամիս առաջ արդեն 2 կրպակ կապարակնքվել է, սակայն կրպակատերերն ասացին, որ դուրս չեն գալու իրենց տարածքներից, եւ համարում են վտարման որոշումը քաղաքապետարանի կողմից արված անօրինական քայլ։
Արմեն Ղարիբյանը պատմեց, որ իրենք չեն տեսնում որեւէ իրավական հիմք դուրս գալու իրենց տարածքներից.
«Ես մահապարտ եմ, կռվել եմ հայրենիքի համար, ոստիկանների դեմ կռվելու ոչինչ չունենք։ Հիմա քաղաքապետարանը անօրինական քայլեր է անում «ռեյդերսկի զախվատ» են ուզում անել։ 10 տարի մենք տնօրինել ենք այս տարածքները, հարակից բակը բարեկարգել ենք, աղբահանությունը ենք արել, որը որ մեր ֆունկցիայի մեջ չի մտել։
Օրինական բոլոր փաստաթղթերն ունենք։ Մենք մի քանի անգամ դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան, որ հասցե տրամադրեն մենք գումարը վճարենք, սեփականացնենք, բայց 2008 թվականից մեզ ոչ ոք հասցե չի տրամադրել։ Հիմա էլ եկել ասում են՝ վտարում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում