Ով է սպառանացել Սեդա Սաֆարյանին և ինչու՝ մանրամասնում է ինքը՝ Սեդա Սաֆարյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը , որը մանրամասներ է հաղորդում Մարտի մեկի դեպքերի հետ բացված ։ Այն հարցին, թե Հայկ Հարությունյանին ճանաչողներն ասում են, որ նա բարձր կամային հատկանիշներով օժտված անձնավորություն էր, և շատ քիչ հավանական են համարում ինքնասպանությունը, Սեդա Սաֆարյանը պատասխանեց․

– Երբ փորձում ենք հասկանալ՝ ինչու հենց այս պահին, մտածելու հարցեր են առաջանում: Երբ իրավիճակի վերլուծություն ենք անում, թե ինչ է կատարվում, ասենք, դատարանում, դատարանից դուրս, ինչպիսի ճնշումներ են իրականացվում հեռացող ուժերի կողմից, հասկանում ենք, որ իրենց պատասխանատվության պահը վրա է հասել, բայց դեռ իրենք պատրաստ չեն պատասխանատվություն կրելու, սա իրենց համար շոկային վիճակ է, իրենք իրենց այս տարիքում բանտում չեն պատկերացրել:

Հայկ Հարությունյանին որոշ չափով ճանաչում եմ, և ես էլ եմ կարծում, որ նա թույլ մարդ չէր… Հաստատված համոզմունք չունեմ, որ նա ինքնասպանություն է գործել, որովհետև եթե դա ուղիղ կապ ուներ Մարտի 1-ի հետ, և եթե նա ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ, ապա կարող էր այդ քայլին գնալ դեռ 2018թ. հունիսից:

Մանրամասները ՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ