Կարապի լճում այսօր երևանցիները հնարավորություն են ունեցել համտեսել աշխարհի ամենամեծ և երկար գաթան: Հայկական ավանդական թխվածքաբլիթը ունեցել է 65 մետր երկարություն և կշռել է 410 կգ՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը:
Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը ներկա էր մեծ գաթայի համտեսին, նշեց, որ կազմակերպվել է մեր ազգային ավանդույթներին համարժեք միջոցառում: Նրա խոսքերով` սա իսկապես մեծ նվեր է Երևանին և նրա հյուրերին:
Համտեսի կազմակերպիչների խոսքերով` նպատակ կա գաթայի համտես-հյուրասիրությունը դարձնել ավանդույթ՝ ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի տարածված ծիսական աղանդերը:
Գաթայի համտեսի արարողությանը ներկա էին երևանցիներ, զբոսաշրջիկներ, հնչում էր ազգային երաժշտություն: