24-ամյա բնակչուհին թունավորվել է լոգանք ընդունելիս

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 22։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձորի 24-ամյա բնակչուհի, որը թունավորվել է իրենց տան լոգարանում:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհու տատը բացատրություն է տվել, որ թոռնուհին թունավորվել է նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս:

Նախապատրաստվում են նյութեր:

Նյութի աղբյուր՝ News.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ