Սիմոն Մարտիրոսյանը ՝ Աշխարհի չեմպիոն

Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն:

109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ Սիմոն Մարտիրոսյանը: Նա արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում վարժությունում (190կգ, 195կգ, 199կգ) և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Նրան մեկ կիլոգրամ զիջեց բելառուս և երկու կիլոգրամ չինացի մարզիկը:

Իսկ ահա հրում վարժությունում Սիմոնի առավելությունը բացահայտ էր: Նա մոտեցավ ծանրաձողին, երբ մյուս բոլոր ծանրորդները արդեն ավարտել էին իրենց ելույթները: Առաջին մոտեցմամբ Սիմոնը բարձրացրեց 230 կգ կշռող ծանրաձողը, ինչը բավարար էր չեմպիոն դառնալու և երեք ոսկե մեդալ նվաճելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ