Որքան է կազմում պատգամավոր Սասուն Միքայելյանի ունեցվածքը

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի  պաշտոնական կայքէջից:

Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր  (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:

Եվ այսպես, ըստ Սասուն Միքայելյանի 2017 թվականի հայտարարագրի, վերջինս 2017-ին ձեռք է բերել 3 հողամաս՝ համապատասխանաբար 1 մլն 700 հազար, 1 մլն և 400 հազար դրամով:

Բացի այս հողամասերից պատգամավորը ձեռք է բերել նաև արտադրական նշանակության մի շինություն՝ 1 մլն 700 հազար դրամով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ