«ՔԿՀ-ներում «օրենքով գողեր», «քրեական հեղինակություններ» կան»․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում «օրենքով գողեր», «քրեական հեղինակություններ» կան.

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է նշել այս մասին՝ լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, թե քրեակատարողական հիմնարկներում խորքային խնդիրներ է տեսնում:

Անդրադառնալով հարցին, թե դատավորների նկատմամբ  կարգապահական վարույթներ են հարուցվել, և քանի՞ դատավորի վերաբերյալ է որոշում կայացվել՝ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ երկու դատավորի մասով միջնորդություն է  ներկայացվել դատական խորհրդին։

«Տպավորություն է, որ ամենավատ համակարգը դատական համակարգն է։ Ես ուզում եմ այդ տպավորությունները ցրել։ Դատական համակարգը ունի այնքան խնդիրներ, որքան մյուս պետական մարմինները։ Դատավորների նկատմամբ տրամադրվածություն չկա, և պատժիչ ֆունկցիաներ չեն կիրառվելու։ Կարգապահական վարույթներ են հարուցվելու, և միջնորդություն ներկայացվելու է Բարձրագույն  դատական խորհրդին, երբ վստահ լինենք, որ տեղի են ունեցել կարգապահական խախտումներ»,- ասաց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ