«Լավ ապրելու բանաձևը ․․․».Նիկոլ Փաշինյանը լավ ապրելու բանաձև է առաջարկում

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովիտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին 100-ից ավելի ՏՏ ոլորտի մասնագետներ։ Հանդիպման սկզբում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ցուցանիշների և զարգացման հեռանկարների մասին տեղեկատվություն, ապա խոսքը փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հաջորդիվ ծավալված հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին, կրթության, գիտության ոլորտի բարեփոխումներին, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ իրավիճակին և այլն։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայ բարեգործական ընդհանուր միության միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր՝ ԱՄՆ այցի շրջանակում սա արդեն ստորագրվող չորրորդ փաստաթուղթն է, ինչը վկայում է այցի հագեցած և նպատակային օրակարգի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգ ավարտվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ