«Եթե ձեր գործերը լավ են՝ Հայաստանում մի բնակարան գնեք»․ Փաշինյանը՝ Նյու Յորքի հայերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ելույթ է ունեցել, պատասխանել է  հարցերին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին,  գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը,

Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտերկրում սովորելուց հետո հայ ուսանողներից շատերը մնում են այնտեղ, նա նաև  խորհուրդներ է տվել  սփյուռքահայ երիտասարդությանն՝ տարին գոնե մեկ այցելել Հայաստան, եթե հնարավորություն ունեն՝ բնակարան գնեն  և  ամենակարեւորը՝ ամուսնանան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ