Շատերի պնդմամբ՝ Մինասյանի կերպարը նախկինում, երբ «առասպելական էր», շատ ավելի հետաքրքիր էր, քան հիմա․․․

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կամաց-կամաց դուրս է գալիս ստվերից, որի քողի տակ էր թաքնվում մինչև վերջերս։

Նախկինում իր իսկ քարոզչամեքենայի կողմից որպես «մոխրագույն կարդինալ» ներկայացվող անձը, որ գրեթե երբեք չէր խոսում, բայց շատ գործեր եւ իրադարձություններ վերագրվում էին նրա անտեսանելի ձեռքին, այսօր ֆեյսբուքյան բաց տիրույթում քաղաքականություն մտնելու ակնհայտ փորձեր է անում:

Շատերի պնդմամբ՝ Մինասյանի կերպարը նախկինում, երբ «առասպելական էր», շատ ավելի հետաքրքիր էր, քան հիմա, երբ նա հանրության առաջ հանդես է գալիս իր տեսքով ու խոսքով: Բայց ինչեւէ:

Դառնանք Մինասյանի՝ հատկապես վերջին օրերի ակտիվությանը: Արդեն քանի անգամ Մինասյանը «անհայտ պացիենտին» ուղղված գրառումներ էր կատարում ֆեյսբուքում, իսկ այսօր էլ հանդես եկավ մի շեդեւրալ գրառմամբ, որտեղ արդեն բաց տեքստով ցույց տվեց, որ թիրախում Նիկոլ Փաշինյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ